Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Ամաչելու բան է

Ամաչելու բան է
29.05.2024 | 19:15

Հայաստանի ԳՇ պետին լրագրողը այսօր հարցնում է` ասում էիք որ ազերները Ջերմուկի հատվածում պետք է դուրս գան մեր տարածքից, որ ներխուժել են ... Բա ինչու՞ երկու տարի է դուրս չեն գալիս:

Մի ամբողջ Պետության Գենշտաբի պետ «dra texn gnaceq sahman@ paheq» ոճով պատասխանում է` զենք վերցրու արի կողքս կանգնի, որ դուրս գան:

Էդ էն նույն մարդն է, որ երկու տարի առաջ հույսը դրել էր ազերների սովածանալու վրա, ասում էր` ուտելիքը կպրծնի, կսովածանան հետ կգնան:

Ազերներն էլ հակառակի պես օդով են սնվում, սովին դիմանում են հողի խաթեր:

Ամաչելու բան է:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ